Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում
22.03.2018
Այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Նոյեմբերյանում: Ընդունելությանը մասնակցել են թվով 17 քաղաքացիներ Նոյեմբերյանից, Այրումից, Բագրատաշենից, Պտղավանից, Բերդավանից և Կոթիից: Նրանցից 12-ը մարզի ղեկավարին են դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: 1 քաղաքացու դիմում շենքի վերանորոգման հարցով է եղել, որի վերաբերյալ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվել է մասնագետ ուղարկել և խնդիրը տեղում ուսումնասիրել: Իսկ աշխատանքի տեղավորման հարցով մարզպետին դիմած 2 քաղաքացիներին էլ տրվել է սպառիչ պատասխան: 2 հոգի էլ դիմել են այլ բնույթի հարցերով: Հարցերից մեկը տեղում լուծվել է, իսկ մյուս հարցը անձնական բնույթի է եղել, որին ևս տրվել է սպառիչ պատասխան: Ֆինանսական աջակցության խնդրանքով մարզպետին դիմած քաղաքացիների դիմումները հաշվառման են վերցվել մարզպետարանի աշխատակազմում: