Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում մարզի ատամնաբույժների հետ
21.03.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում հանդիպում էր կազմակերպվել մարզում ատամնաբուժական գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարեց ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերի խմբի համակարգող Արթուր Թադևոսյանը: Նշվեց, որ առողջապահության ոլորտում էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը ՀՀ կառավարության գերակա խնդիրներից է, և 2018 թվականի մարտի 6-ից, անկախ սեփականության ձևից, բոլոր բժշկական հաստատությունները, այդ թվում նաև՝ ատամնաբուժական, պարտավոր են անձին մատուցվող բժշկական ծառայությունների մասին տեղեկատվությունը գրանցել էլեկտրոնային առողջապահական համակարգում: Հանդիպման ընթացքում Արթուր Թադևոսյանը ներկաներին ծանոթացրեց համակարգի ներդրման ու գրանցման գործընթացին: Տեղեկացրեց նաև, որ կազմակերպվելու են անվճար դասընթացներ, որտեղ կպարզաբանվեն ատամնաբույժներին անհանգստացնող բոլոր հարցերը: