Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառումը նվիրված էր կանանց գարնանային տոներին
17.03.2018
Մարզկենտրոն Իջևանում գործող ,,Նռենի,, կարի արտադրամասը գնալով ընդլայնում է թե արտադրության ծավալները և թե արտադրվող հագուստի տեսակները, ստեղծում նոր աշխատատեղեր: Արտադրամասը հագեցած է կարի ժամանակակից մեքենաներով, անհրաժեշտ նյութերով: Հետաքրքրվողների համար այստեղ կազմակերպվում են նաև կար ու ձևի, ասեղնագործության ու շյուղագործության դասընթացներ, որը մեծ խթան է հանդիսանում արհեստագործության և ժողովրդական ինքնագործունեության զարգացման համար: Մարզի հանրակրթական դպրոցներից շատերն են այստեղ դպրոցական համազգեստներ պատվիրում, որոնք առանձնանում են ոչ միայն իրենց հետաքրքիր լուծումներով ու որակով, այլև մատչելի գներով: Արտադրամասն ընդունում է նաև աշխատանքային համազգեստների /արտահագուսների/ պատվերներ: Ստացված հասույթից նաև բարեգործությանն է տեղ հատկացվում:
Իսկ այսօր ահա արհեստագործական կազմակերպության տնօրեն Վրեժ Սարհատյանի նախաձեռնությամբ հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել արտադրամասում, որը նվիրված էր կանանց գարնանային տոներին՝ Մարտի 8-ին և Մայրության ու գեղեցկության օրվան: Մասնակցում էին հրավիրյաներ Տավուշի մարզպետարանից, Իջևանի քաղաքապետարանից, դպրոցներից, տարբեր կազմակերպություններից: Միջոցառման մասնակիցները ոչ միայն ծանոթացան արտադրվող ապրանքատեսակներին, այլև կանանց տոների առթիվ վիճակահանությամբ նվերներ ստացան արտադրամասից: Իրենց ելույթներով կանանց տոնը շնորհավորեցին նաև ձեռնարկությունում գործող խմբակների երեխաները: