Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լավագույն շարադրությունները և նկարները կմասնակցեն մրցույթի հանրապետական փուլին
15.03.2018
Մայիսի 28-ին լրանում է Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը: 1918 թվականի մայիսի 26-ին Սարդարապատում հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական բանակի ներխուժումը Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Իսկ 1918 թվականի մայիսի 28-ին Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
Հայկական առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում հանրակրթական դպրոցներում անց են կացվել ,,Սարդարապատից Արցախ,, խորագրով շարադրության և նկարչության համահայկական մրցույթներ: Տավուշի մարզում արդեն ամփոփվել են մրցույթների մարզային փուլի արդյունքները, և հայտնի են հաղթողները: Մարզի հանրակրթական դպրոցներից ներկայացված աշխատանքներից հանձնաժողովի որոշմամբ ընտրվել են 15 լավագույն շարադրությունները և նույնքան էլ լավագույն նկարները և ներկայացվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն հանրապետական փուլին մասնակցելու համար:
Հավելենք, որ հանրապետական փուլում հաղթած շարադրություններն ու նկարները հրատարակվելու են ժողովածուի տեսքով, իսկ հաղթողների հետ իրականացվելու է ֆոտոշարք, որի լուսանկարները նույնպես ընդգրկվելու են ժողովածուում: