Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.03.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15012_s.jpg)
Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Տոնի առթիվ մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն, անսահման սեր ու երջանկություն:
Առանձնահատուկ նկարագիր ունի հայ կինը: Բոլոր ժամանակներում էլ նա եղել ու մնում է որպես ընտանեկան ջերմության ու ամրության, հոգևոր, մշակութային ու ազգային ավանդույթների պահպանողն ու փոխանցողը ընտանիքում: Այսօր արդեն մեծ է հայ կնոջ դերը նաև հասարակական-քաղաքական կյանքում, մեր նորանկախ երկրի զարգացման ու շենացման գործում:
Սիրելի կանայք, մեկ անգամ ևս ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ, և թող որ Ձեր կյանքի մշտական ուղեկիցը լինեն սերն ու երջանկությունը: