Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Հայերն ի ծառայություն Ռեչ Պոսպոլիտային» ցուցահանդեսի բացումը Դիլիջանում
06.03.2018
«Հայերն ի ծառայություն Ռեչ Պոսպոլիտային. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» ցուցահանդեսի կազմակերպումը հանրապետության մարզերում միտված է Հայ-լեհական բարեկամական կապերի զարգացմանը, որն իրականացվում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան նախաձեռնությամբ
Մարտի 5-ին ցուցահանդեսի հերթական հանգրվանը Դիլիջանն էր: Այն բացվել է Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկին, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանի օգնական Մարինե Եղոյանը, Դիլիջանի համայնքապետարանի կրթամշակութային և տեղեկատվական ոլորտի պատասխանատուներ, արվեստագետներ:
Բացման խոսքում ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ գնդապետ Դարիուշ Մարինովսկին համառոտ պատմական ակնարկով անդրադարձ է կատարել հայ-լեհական դարավոր կապերին՝ արժանին մատուցելով լեհահայ համայնքի դերակատարմանը Լեհաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
Նյութի աղբյուրը՝ Դիլիջանի քաղաքապետարանի պաշտոնական կայք.www.dilijancity.am