Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լավագույնները դուրս եկան կիսաեզրափակիչ
05.03.2018
Շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ մարտի 3-4-ը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի դպրոցականների մարզային անհատական առաջնությունը: Ըստ տարիքային խմբերի մրցաշարին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների՝ տարածաշրջանային փուլում հաղթած 10-16 տարեկան ավելի քան 60 տղաներ ու աղջիկներ: Շախմատի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ, առաջնության գլխավոր մրցավար Էմիլ Մատինյանի խոսքերով մրցումներն անցան կազմակերպված ու բարձր մակարդակով: Իսկ տարբեր տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված շախմատիստները իրավունք ստացան մասնակցելու առաջիկայում Երևանում կայանալիք Հայաստանի պատանիների ու աղջիկների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին: