Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվել են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները
01.03.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ,,Ընտանիք և համայնք,, և ,,Խնամատար ծնողների ասոցիացիա,, ՀԿ-ների նախագահ Քնարիկ Գառանֆիլյանը ներկայացրել է ,,Նպաստել ՀՀ-ում այլընտրանքային խնամքի ընտանիքահեն մոդելներին մատուցվող սոցիալական ծառայությունների զարգացմանը,, սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են Երեխաների պաշտպանության ցանցի և ,,Խնամատար ծնողների ասոցիացիա,, ՀԿ-ի համատեղ ուժերով՝ ,,Երեխաների այլընտրանքային խնամքի երեք մոդելներին աջակցող սոցիալական ծառայությունների զարգացումը Հայաստանում,, ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով բարելավել խնամատար, խնամկալ և որդեգիր ընտանիքներին մատուցվող սոցիալական ծառայությունները՝ դրանով իսկ նպաստելով ընտանեկան այլընտրանքային խնամքի մոդելների զարգացմանը: Ծրագրի շրջանակներում հետազոտություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում: Երեք մոդելների դեպքում էլ կարևորվել է ծնողների վերապատրաստումը: Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի մթնոլորտում: