Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցությունում
27.02.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14942_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների ղեկավարները, մարզի տնտեսության առանձին ոլորտները համակարգող մասնագետները: Քննարկվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փետրվարի 24-ին Տավուշի մարզում անցկացրած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականներն ու առաջարկները: Մարզպետ Հովիկ Աբովյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել և վերլուծել այն դիտողություններն ու առաջարկները, որոնք տրվել են ՀՀ վարչապետի կողմից 2017 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ: Մարզպետը նաև հանձնարարել է համապատասխան ժամանակահատվածում առաջարկների և հանձնարարականների վերաբերյալ ուսումնասիրությունները սահմանված կարգով ներկայացնել հարցի հետ առնչություն ունեցող կառույցներին: