Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանն առնչվող հարցեր
27.02.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի սպորտի ոլորտի պատասխանատու՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը մարզպետարանի ուսումնական կենտրոնում խորհդակցություն անցկացրեց Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրա դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանն ամփոփվեցին 2017 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները, ունեցած ձեռքբերումները, քննարկվեցին ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված խնդիրները, ինչպես նաև 2018-ին կատարվելիք աշխատանքներն ու նոր ծրագրերը: Ընդգծելով երեխաների ֆիզիկական պատրաստվածության կարևորությունը՝ Արթուր Վանեսյանը ուսուցիչների ուշադրությունը հրավիրեց առարկայի դասավանդման որակի ու արդյունավետության բարձրացման վրա: Կարևորվեց համագործակցված աշխատանքը ռազմագիտություն, առողջ ապրելակերպ և շախմատ դասավանդող ուսուցիչների հետ: Անդրադարձ եղավ առարկայից երեխաների գնահատման, բաց դասերի, դպրոցների միջև մրցումների կազմակերպման, հանրապետական առաջնություններին դպրոցականների մասնակցության հարցերին: ,,Այսուհետ պետք է մոռանանք ,,Կարևորը մասնակցությունն է,, կարգախոսը և մրցումներում պայքարենք միայն ու միայն մրցանակային տեղերի համար,- ասաց ոլորտի պատասխանատուն:- Ֆիզկուլտուրան դասավանդվող երկրորդական առարկա չէ, այլ մարմնակրթություն, առողջ ապրելակերպ ու նաև հիգիենա,,: Արթուր Վանեսյանը պատասխանեց նաև ուսուցիչներին հետաքրքրող հարցերին: