Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աշխատանքային խորհրդակցությունում
12.02.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անց է կացրել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, և ոլորտների պատասխանատուները հանդես են եկել զեկուցումներով: Ելնելով 2017 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքներից և հաշվի առնելով 2018 թվականի համար նախատեսված ծրագրերը, պլանավորված աշխատանքները, խորհրդակցության ընթացքում հնչել են առաջարկներ, մարզպետ Հովիկ Աբովյանը տվել է համապատասխան հանձնարարականներ: