Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
09.02.2018
2018 թվականի հունվար ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5201 ընտանիքներ, որոնցից 1857-ը Իջևանի, 1204-ը Դիլիջանի, 1107-ը Բերդի և 1033-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 284 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան՝ 104, Դիլիջան՝ 59, Բերդ՝ 66, Նոյեմբերյան՝ 53/ :
Նոյեմբեր ամսվա ընթացքում մարզի 315 ընտանիքներ ստացել են նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարները: