Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2018թ. փետրվարի 1-ի դրությամբ/
09.02.2018
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության՝ 2018թ. փետրվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառված են 5241 աշխատանք փնտրող անձինք /Իջևանում՝ 1941, Դիլիջանում՝ 1793, Բերդում՝ 622, Նոյեմբերյանում՝ 885/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում աշխատանք փնտրողներից 45-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 61-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են:
Ըստ զբաղվածության կենտրոնների տրամադրած տեղեկատվության՝ մարզում հաշվառված է 4485 գործազուրկ, որից 2830-ը կանայք են: