Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շարունակվում է ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը
08.02.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14822_s.jpg)
Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասի ,,բ,, ենթակետով սահմանվել է, որ 2018 թվականին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին հանձնարարվել է սկսել մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով դիմումների հաշվառման և ավանդի դիմաց փոխհատուցման տեղեկատվական համակարգում մուտքագրելու գործընթացը: