Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ
28.01.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14732_s.jpg)
Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Հունվարի 28-ին ամբողջ հայ ժողովուրդն արդեն ավանդաբար նշում է Հայոց բանակի օրը, քանի որ հենց 1992 թվականի հունվարի 28-ին, <<ՀՀ պաշտպանության նախարարության մասին>> պատմական որոշմամբ, ազդարարվեց Հայոց ազգային բանակի ստեղծման մասին: Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան այդ ճանապարհին, փառք նրանց, ովքեր այսօր էլ իրենց կյանքի գնով կանխում են հակառակորդի սանձարձակությունները: Այսօր՝ դեռ չբոլորած 3-րդ տասնամյակը, մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ ունենք կայացած, մարտունակ ու հզոր բանակ: Իսկ բանակի օրն արդեն դարձել է բոլորիս համար հոգեհարազատ տոն: Ես շնորհավորում եմ բոլորիս, մեր սահմանների վրա գիշեր ու զօր կանգնած բոլոր զինվորներին, սպաներին, նրանց ընտանիքներին: Մաղթում եմ քաջառողջություն, բարձր տրամադրություն և, իհարկե, խաղաղություն:
Փառք ու պատիվ մեր հաղթական բանակին: