Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվել է առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի մասնակիցների հայտագրումը
22.01.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14684_s.jpg)
Տավուշի մարզում ավարտվել է 2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի մասնակիցների հայտագրումը: Մաթեմատիկա, աստղագիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն և ինֆորմատիկա առարկաներից անցկացվող օլիմպիադաներին մասնակցելու համար հայտագրվել է մարզի հանրակրթական դպրոցների 2617 աշակերտ: Նշված առարկաների օլիմպիադաները անց են կացվում այլ ընթացակարգով: Առաջադրանքները տեղադրվելու են olymp.am կայքում: Լրացված ձևաթղթերը ներկայացվելու են Տավուշի մարզպետարան, որտեղից էլ սահմանված կարգով կուղարկվեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Օլիմպիադաների մեկնարկը կտրվի հունվարի 30-ին: