Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համակարգում իրականացված աշխատանքների արդյունքում ավելացել է ջրամատակարարման տևողությունը
15.01.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14642_s.jpg)
2017 թվականին խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցման, վերակառուցման ու հիմնանորոգման 1 մլրդ. 22 մլն. 400 հազար դրամի աշխատանքներ են իրականացվել Տավուշի մարզի 15 համայնքում: Աշխատանքները հիմնականում կատարվել են Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից, 5-10 տոկոսի ներդրում են կատարել նաև համայնքները: Առավել խոշոր ծավալի աշխատանքներ են իրականացվել Արծվաբերդում, Կոթիում, Այգեձորում, Չինչինում, Վարագավանում, Նորաշենում, Հաղարծինում:
Մարզի 11 բնակավայրում /Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում, Արճիս, Դեղձավան, Հաղթանակ, Բերդավան, Լուսաձոր, Ազատամուտ/ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործումը 2017 թ. հունվարի 1-ից իրականացվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության <<Ջրտնտպետկոմի>> <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի <<Արևմուտք>> տարածաշրջանի <<Իջևան>>, <<Բերդ>>, <<Նոյեմբերյան>>, <<Ալավերդի>> տեղամասերի և <<Արևելք>> տարածաշրջանի <<Դիլիջան>> տեղամասի կողմից: Սպասարկվում է 24 համայնք /62 բնակավայր/: Մարզի խմելու ջրի ընդհանուր տնօրինվող ռեսուրսները կազմում են 740 լ/վրկ:
Համակարգում իրականացված հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների արդյունքում ներկայումս ջրամատակարարման տևողությունը ավելացել է միջինը 6 ժամով: