Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2017Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
09.01.2018

Ըստ Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ 2017 թվականի ընթացքում մարզի բուժհաստատություններում գրանցվել է ընդհանուր թվով 1236 ծնունդ, ընդ որում գերակշռում է տղա երեխաների ծնունդը՝ 665 տղա և 571 աղջիկ: Անցած տարվա ընթացքում <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ում ծնվել է 487 /263 տղա և 224 աղջիկ/, <<Աչաջրի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 112 /62 տղա և 50 աղջիկ/, <<Իռ-Վինգ>> ՍՊԸ-ում` 257 /139 տղա և 118 աղջիկ/, <<Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ-ում` 235 /118 տղա և 117 աղջիկ/, <<Բերդի ԲԿ>> ՓԲԸ-ում` 131 /71 տղա և 60 աղջիկ/, <<Արծվաբերդի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 14 /12 տղա և 2 աղջիկ/ երեխա: