Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

29.12.2017


   Սիրելի տավուշցիներ

 Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Նոր տարին տոն է, որին բոլորս սպասում ենք առանձնակի սիրով ու ջերմությամբ, ակնկալիքով, որ Նոր տարում կիրականանան մեր նվիրական երազանքները: Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Տարեմուտի շեմին նաև ընդունված է հետադարձ հայացք ձգել անցնող տարուն, ամփոփել արվածն ու կազմել նոր ծրագրեր հաջորդ տարվա համար: 2017 թվականն իր ուրույն տեղը կգրավի մարզի տարեգրության մեջ: Անցնող տարում կազմվեց մարզի զարգացման կարևորագույն փաստաթուղթը՝ 2018-2025 թվականների ռազմավարությունը, որը ուղենիշ է լինելու առաջիկա տարիների աշխատանքի համար: Նույն այդ ռազմավարությամբ գերակա ոլորտներ են ճանաչվել գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը, որոնց զարգացման ուղղությամբ պիտի իրականացնենք տարբեր ծրագրեր՝ համագործակցելով տեղական ու միջազգային ներդրողների հետ: Անցնող տարում շարունակվեց համայնքների խոշորացման գործընթացը: Համոզված եմ, որ համայնքների խոշորացումը կապահովի առավել արդյունավետ կառավարում, տարածքների համաչափ զարգացում, ինչպես նաև ֆինանսական միջոցների և այլ ռեսուրսների կենտրոնացում ու նպատակային օգտագործում: Գալիք տարում նախանշված ծրագրերը բազմաթիվ են, որոնց իրականացումն, անշուշտ, դրական հետք է թողնելու մեր բնակչության կենսամակարդակի վրա: Ամփոփելով խոսքս, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանում եմ մեր երկրին խաղաղություն, մեր ժողովրդին՝ ուժ, եռանդ, առողջություն և բարեկեցություն:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59