Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվական սեմինար Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում

26.12.2017

  Այսօր Տավուշի մարզպետարանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի /ՀՏԶՀ/ նախաձեռնությամբ անցկացվեց տեղեկատվական սեմինար Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում, որին մասնակցում էին մարզի խոշորացված և խոշոր համայնքների ղեկավարները, համայնքների զարգացման ծրագրերի պատասխանատուներ, ՓՄՁ ԶԱԿԻ-ի մարզային մասնաճյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ղեկավարները, ՀԿ-ների ներկայացուցիչներ, մարզպետարանի պատասխանատուներ: Սեմինարի մասնակիցներին ողջունեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Մարզպետի տեղակալը իր խոսքում կարևորեց հիմնադրամի գործունեությունը համայնքային ենթակառուցվածքների զարգացման գործում՝ նշելով, որ ծրագիրը հնարավորություն կտա բարելավելու համայնքային ենթակառուցվածքների աշխատանքները, կնպաստի համայնքների համաչափ զարգացմանը: Այնուհետև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ Արամ Գրիգորյանը և Գագիկ Խաչատրյանը ներկայացրին ծրագրի հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ ծրագիրն ուղղված է ավելի խոշոր միավորների՝ տարածքների զարգացմանը: Հիմնադրամի ներկայացուցիչ Տաթևիկ Եղիազարյանն անդրադարձավ ծրագրերի ցիկլերին, առաջարկների պատրաստման և ներկայացման կարգին: Ներկայացվեցին նաև մասնակցության հայտի ստանդարտ ձևերը, ծրագրերի գնահատման սկզբունքները, մոտեցումներն ու չափորոշիչները: Հիմնադրամի ներկայացուցիչները լսեցին նաև հանդիպման մասնակիցների տեսակետներն ու առաջարկությունները, պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57