Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ, ԺԱՄԸ 11:00-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԵՎՅԱԼ ՕՐԱԿԱՐԳՈՎ.
22.12.2017
1. Մարզի համայնքների 2017թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականների մասին
Զեկուցող՝ Ռ.Ներսեսյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ
2. ՀՀ Տավուշի մարզում 2017թ. ընթացքում իրականացված ծրագրերի մասին
Զեկուցող՝ Գ. Հարությունյան- ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զբոսաշրության, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ
3. Մարզում 2017թ. գյուղատնտեսական մթերքների արտադրության և մթերման արդյունքների
ամփոփում
Զեկուցող՝ Վ. Սուքոյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
4. Մարզի առողջապահական հիմնարկների աուդիտի արդյունքների ամփոփում
Զեկուցող՝ Ն. Մելքումյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներքին
աուդիտի բաժնի վարիչ
5.2017թ. կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հետ տարվող
աշխատանքների մասին
Զեկուցող՝ Հ. Քոչարյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և
երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ
6. ՀՀ Տավուշի մարզում 2017թ. ընթացքում կրթության ոլորտում իրականացված և 2018թ.
իրականացվելիք ծրագրերի մասին
Զեկուցող՝ Կ. Նազարյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և
սպորտի վարչության պետ
7. Այլ հարցեր