Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ապրել միասին, սովորել միասին. որակյալ ներառական կրթության երեխայի իրավունքը>> ծրագրի ամփոփիչ ժողովը

22.12.2017

Նախօրեին Դիլիջանում տեղի է ունեցել <<Ապրել միասին, սովորել միասին.որակյալ ներառական կրթության երեխայի իրավունքը>> ծրագրի ամփոփիչ ժողովը: Ծրագիրն իրականացրել է <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունը 2016 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Ծրագիրն իրականացվել է Տավուշի մարզի բոլոր 82 դպրոցներում, որի ընթացքում ներառական կրթության թեմաներով վերապատրաստվել են 2044 ուսուցիչ, 215 մանկավարժահոգեբանական աջակցության թիմի անդամ: 1030 ծնողի շահերի պաշտպանության կարողությունների զարգացման արդյունքում ձևավորվել են 82 ծնողական փոխօգնության խմբեր: Տավուշի մարզի ներառական կրթության մոդելը մշակվել է հենց այս ծրագրի հենքի վրա: Ամփոփիչ ժողովին ելույթ ունենալով, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ողջույնի խոսք ասաց մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից: Նա շնորհակալություն հայտնեց Հույսի կամուրջ ՀԿ-ին, և գործընկեր <<Առաքելություն Արևելք>> դանիական կազմակերպությանը մարզում նման ծրագիր իրականացնելու համար: Կարևորելով թիմային աշխատանքի գաղափարը, նա նշեց նաև բոլոր շահագրգիր կազմակերպություններին, ընդգծեց , որ նման ծրագրերը կանխատեսված ցանկալի արդյունք ունենում են միայն բոլոր մասնակիցների ուժերի ներդրման պարագայում: <<Ապրել միասին, սովորել միասին. որակյալ ներառական կրթության երեխայի իրավունքը>> ծրագիրը հաջողություն է ունեցել նաև թիմային աշխատանքի շնորհիվ: Իսկ որ ծրագիրը հաջողվել է, փաստում է նաև այն, որ Տավուշի համընդհանուր ներառական կրթության մոդելը, որի հիմքում ընկած է այս ծրագիրը, դառնալու է կրկնօրինակելի մյուս մարզերի համար,- նշեց Լևոն Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18