Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական մարզային մրցաշարը
18.12.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14488_s.jpg)
Նախօրեին շախմատի մարզային մրցաշար է տեղի ունեցել Տավուշի մարզկենտրոն Իջևանում: Մասնակցել են մարզի բոլոր տարածաշրջանները ներկայացնող 10-16 տարեկան շախմատիստներ: Բավականին հետաքրքիր մրցապայքարում որոշվել են 10, 12, 14 տարիքային խմբերի երեքական հաղթողները: Այս մրցաշարն արդեն ավանդական է, յուրաքանչյուր տարի անց է կացվում, իսկ հաղթողների մի մասը մրցապայքարը շարունակում է հանրապետական փուլում՝ մասնակցելով <<Անդրանիկ Մարգարյան>> հուշամրցաշարին: Տավուշի մարզից այս անգամ մրցաշարին կմասնակցեն 6 շախմատիստ: 14 տարեկանների տաիքային խմբում մարզը կներկայացնի Գալուստ Գալստյանը Բերդից, 12 տարեկաններինը՝ կներկայացնեն Տիգրան Գևորգյանը Իջևանից և Վարդան Ստեփանյանը Աչաջրից, իսկ 10 տարեկաններինը՝ Նարեկ Նավասարդյանը Նոյեմբերյան համայնքից և Վալերիկ Չապուխյանն ու Մենուա Ամիրխանյանը՝ Իջևանից: Հուշամրցաշարը կկայանա 2018 թվականի հունվարին: