Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթանակ պրոֆեսիոնալների մրցույթում

08.12.2017

Տավուշի մարզի Հաղարծնի դպրոցի ,,Ստվերներ,, թատերախումբն արդեն տարիների պատմություն ունի, և այդ ընթացքում կարողացել է արժանանալ հանդիսատեսի համակրանքին, բազմաթիվ հանրապետական մրցույթներից ու փառատոններից տուն վերադառնալ մրցանակներով ու նվերներով: Այս տարեվերջին թատերախումբը ևս մեկով ավելացրեց իր պարգևների թիվը՝ մասնակցելով ,,Մինորա,, մշակութային կենտրոնի «Էտյուդ» խորագիրը կրող 2017 թվականի թատերարվեստի, ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնին: ,,Ստվերներն,, այս անգամ հանդես եկավ ,,Իմ մասին,, ներկայացմամբ: Ամբողջ հանրապետությունից 50-ից ավելի մասնակից խմբերի մեջ Հաղարծնի թատերախումբը գրավեց 3-րդ պատվավոր տեղը: Մասնակից թատերախմբերը հիմնականում պրոֆեսիոնալ դպրոցների ներկայացուցիչներ էին, և առաջին ու երկրորդ տեղերը հենց այդպիսի խմբեր գրավեցին: Այս պարագայում Հաղարծնի երեխաների ու նրանց գեղարվեստական ղեկավարի ձեռքբերումն առավել գնահատելի է դառնում: Արժանի հաղթանակ տանելու համար Հաղարծնի դպրոցի տնօրեն Գ. Թամամյանը և ,,Ստվերներ,, թատերախմբի գեղարվեստական ղեկավար Լ. Մանուկյանն ու խմբի բոլոր 12 անդամները փառատոնի կազմակերպիչների կողմից պարգևատրվել են պատվոգրերով ու շնորհակալագրերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05