Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նախնական ուսումնասիրություններ
07.12.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14411_s.jpg)
ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի և ,,Տավուշ,, ՋՕԸ-ի ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրություններ են կատարել մարզի տարածքում՝ վեր հանելով ջրամբարների կառուցման հնարավորությունները: Այս ուսումնասիրությունների նպատակն է համալրել տեղեկատվական բազան, որպեսզի հնարավոր ներդրողներ լինելու դեպքում, Հայաստանի զարգացման հիմնադրամը կարողանա ներկայացնել առկա հնարավորությունները և նախնական տվյալները: Աշխատանքային խումբն ուսումնասիրություն է կատարել Կողբ գետի հատվածում, առաջիկայում նախատեսված են ուսումնասիրություններ նաև Կիրանց, Հախում գետերի տարածքներում: