Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ասմունքի մանկապատանեկան 11-րդ փառատոնի մարզային փուլը

01.12.2017

  Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց արդեն ավանդական դարձած ասմունքի մանկապատանեկան փառատոնի մարզային փուլը, որն այս անգամ կրում էր «Արցախյան ազատամարտ-30» խորագիրը և նվիրված էր հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային-ազատագրական պայքարի հերոսներին: Ասմունքի մանկապատանեկան 11-րդ փառատոնին տարիքային երկու խմբով՝ 11-14 և 15-17 տարեկանների, մասնակցեցին մարզի հանրակրթական դպրոցների 44 ասմունքողներ, ովքեր հաղթել էին տարածքային փուլում: Միջոցառումը բացեց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը և մարզպետի անունից ժյուրիի անդամներին նվիրեց Տավուշի մասին պատմող գրքի օրինակներից: Այնուհետև ներկաներին ողջունեց մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը՝ իր խոսքում կարևորելով նման փառատոների դերը երեխաների հայրենասիրական դաստիարակության գործում: Նա մարզային փուլի մասնակից բոլոր երեխաներին արդեն իսկ հաղթող անվանեց: Փառատոնի նախագծի հեղինակ և պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանն ներկայացրեց ժյուրիի կազմը և մրցույթի կարգը: Գնահատող հանձնաժողովի անդամ, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանն իր խոսքում անդրադարձավ հայ գրականության մեջ ազատամարտի թեմային: Բանախոսի ելույթից հետո իրենց նախընտրած հեղինակների ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան նախ կրտսեր տարիքային խմբի երեխաները, որից հետո բեմահարթակը տրամադրվեց 15-17 տարեկաններին: Ժյուրիի որոշմամբ կրտսեր տարիքային խմբում առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Արթուր Աբազյանը /Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց/,Սոնա Զուրաբյանը /Բերդավանի միջնակարգ դպրոց/ և Հայկ Հակոբյանը /Բերդի թիվ 1 դպրոց/, իսկ 15-17 տարեկան պատանի ասմունքողներից մրցույթում 1-3-րդ տեղերը գրավեցին Անի Մարտիրոսյանը /Կողբի թիվ 2 դպրոց/, Շուշանիկ Աղաջանյանը /Հաղարծինի միջնակարգ դպրոց/ և Վահագն Մայիլյանը /Իջևանի ավագ դպրոց/, ովքեր էլ կմասնակցեն փառատոնի եզրափակիչ՝ հանրապետական փուլին: Մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաները պարգևատրվեցին Տավուշի մարզպետի պատվոգրերով և հայ դասական հեղինակների գրքերով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03