Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում

30.11.2017

  Նոյեմբերի 29-ին Նոյեմբերյանի համայնքապետարանում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն է կատարել տարածաշրջանի բնակիչների համար: Ընդունելությանը մասնակցել է տարածաշրջանի տարբեր համայնքների ու բնակավայրերի՝ Նոյեմբերյանի, Կոթիի, Բաղանիսի, Ոսկեպարի, Դովեղի, Կողբի, Բերդավանի, Այրումի, Արճիսի, Պտղավանի 37 բնակիչ: Քաղաքացիները մարզի ղեկավարին են դիմել տարբեր բնույթի հարցերով: 34 դիմումատուի խնդրանք ֆինանսական աջակցության հարցով էր, 1 քաղաքացի աջակցություն է խնդրել առողջական խնդիրները լուծելու համար, մեկական քաղաքացի դիմել է դպրոցի և ճանապարհի վերանորոգման հարցով: Զրուցելով քաղաքացիների հետ և ուսումնասիրելով նրանց ներկայացրած դիմումները՝ մարզպետ Հովիկ Աբովյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ բարձրացված հարցերին ընթացք տալու և լուծելու համար:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26