Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընդունելություն մարզպետարանում
29.11.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14341_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունել է <<Փարոս>> ամերիկյան հիմնադրամի ներկայացուցիչներ Պիտեր Բարսեղ Աբաջյանին, Սևան Ամիրյանցին, Գեղամ Մինասյանին և Սոս Սուքիասյանին: <<Փարոս>> հիմնադրամն արդեն բավականին երկար ժամանակ է աշխատում է մարզում: Նրա միջոցներով վերանորոգվել է Բաղանիսի բուժկետը, բարեկարգման աշխատանքներ են ընթանում Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում, Այգեպարի մանկապարտեզում: Հիմնադրամը ցանկություն ունի մարզի այլ համայնքներում նույնպես ծրագրեր իրականացնել՝ ընդլայնելով նաև ոլորտները: Նախատեսում են կատարել նաև փոքր բիզնես-զարգացման աջակցության ծրագրեր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրերի իրականացման ընթացքի, ինչպես նաև հետագա շահագործման հետ կապված հարցեր: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հիմնադրամի ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց մարզի հոգսերով հետաքրքրվելու և ծավալած գործունեության համար: