Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանի Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում հանձնվեցին մրցանակները

29.11.2017

 Հոկտեմբեր ամսին Ֆինլանդիայի Հյուվինկա քաղաքում տեղի է ունեցել երեխաների և երիտասարդների 16-րդ միջազգային ցուցահանդեսը՝ նվիրված Ֆինլանդիայի անկախության 100-ամյակին: Ցուցահանդեսին մասնակցել է 66 երկիր: Ներկայացվել է 6766 աշխատանք: Հայաստանի Հանրապետությունից ցուցահանդեսին է ներկայացվել 100 գեղանկար, որից 14–ը արժանացել են դիպլոմների: Ցուցահանդեսին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցը՝ ներկայացնելով 64 երեխաների տարբեր ստեղծագործություններ: Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնող 14 դիպլոմակիրներից 9-ը Դիլիջանի գեղարվեստի դպրոցի սաներն են եղել: Մրցանակները Ֆինլանդիայում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ հանձնվել են ՀՀ դեսպանության դեսպանորդ Արշակ Մանուկյանին:
 Նոյեմբերի 24–ին Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում կայացած ,,Տավուշ աշխարհի հրաշեկ գույները,, խորագիրը կրող ցուցահանդես-փառատոնի մրցանակաբաշխությունից հետո տեղի է ունեցել նաև արտերկրում դիպլոմների արժանացած երեխաների պարգևների հանձնման արարողություն: Շնորհավորելով ցուցահանդեսին աշխատանքներ ներկայացրած բոլոր երեխաներին, գեղարվեստի դպրոցի տնօրեն Հրեղեն Գասպարյանն այնուհետև մրցանակի արժանացած սաներին՝ Ռոզի Բաբինյանին, Արծրուն Դավթյանին, Գոռ Վաթինյանին, Արուս Նավասարդյանին, Նռանե Սիմոնյանին, Մարիամ Հակոբյանին, Մերի Ասատրյանին, Ռուզան Գրիգորյանին, Ալիկ Հախվերդյանին է հանձնել Ֆինլանդիայից ստացված դիպլոմները: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ մշակույթի նախարարությանը և Տավուշի մարզպետարանին՝ Ֆինլանդիայի ցուցահանդեսի մասին տեղեկացնելու և ստացված արդյունքները դպրոցին փոխանցելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03