Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական բրիֆինգը
28.11.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14333_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայացուցչի դաշտային օգնականները և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Վարդան Ալեքսանյանն անձամբ իր և ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից ողջունեց բրիֆինգի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց անցած ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար: Մարզպետի տեղակալը ներկայացրեց նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում արձանագրված հրադադարի խախտման դեպքերը: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: