Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

17.11.2017

  Սիրելի ուսանողներ, իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու մաղթանքներն եմ հղում Ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: 1946թ. նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակեց Ուսանողության միջազգային օր՝ դրանով իսկ մեկ անգամ ևս ընդգծելով երիտասարդ լինելու, երիտասարդության գիտելիքները, կարողություններն ու հնարավորությունները երկրին ու հասարակությանը արդյունավետ ու նպատակին ծառայեցնելու կարևորությունը: Իսկ գրագետ, բանիմաց, մասնագիտական բարձր որակներով օժտված երիտասարդություն ունենալը առավել կարևորվում է մեր նորանկախ պետության համար: Երիտասարդությունն է այն հենասյունը, այն հզոր ուժը, որի վրա հենվելով ապահովվում է երկրի զարգացումն ու առաջընթացը:
  Օրվա առթիվ առանձնակի ուզում եմ շնորհավորել մեր մարզի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողությանը: Սիրելի ուսանողներ, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և գիտելիքներով հագեցած հետաքրքիր ու բովանդակալից ուսանողական օրեր:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05