Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերապատրաստում են անցնում բուժքույրերը
17.11.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14257_s.jpg)
Նոյեմբերի 13-ից Տավուշի մարզպետարանում անց են կացվում 3-շաբաթյա վերապատրաստման դասընթացներ մարզի 40 բուժքույրերի համար: Դասընթացներն իրականացվում են պետպատվերի շրջանակներում, և մասնակցում են հիմնականում պոլիկլինիկաների, դպոցական ու ընտանեկան քույրեր: Դասընթացավարն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժքույրական գործի ամբիոնի դոցենտ, մանկաբույժ Վալենտինա Մանթաշևան: Բժշկուհու տեղեկացմամբ ներկայացվող թեմաներում ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է սկրենինգների վրա, քանի որ որպես կարևորագույն կանխարգելիչ ախտորոշման տեսակ շատ կարևոր է առողջ երեխաների մոտ թաքնված հիվանդությունների հայտնաբերումը վաղ շրջանում: Վալենտինա Մանթաշևան պարզաբանումներ է տալիս նաև բուժքույրերին հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Վերապատրաստումից հետո բոլոր մասնակիցները կստանան համապատասխան հավաստագրեր: