Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծառատունկ ՄԱԶԾ-ի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի շրջանակներում

16.11.2017

  ՄԱԶԾ-ի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 45 սահմանամերձ բնակավայրերում իրականացվում են շուրջ 10 բաղադրիչներով գյուղատնտեսական ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից: ՄԱԶԾ-ի ծրագրով նոյեմբերի 15-ին Բաղանիսում կազմակերպվել էր 2,7 հա միջին ինտենսիվության այգու ծառատունկ, որին Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի և ծրագրերի ու վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանի ուղեկցությամբ մասնակցեցին նաև ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Դմիտրի Մարյասինը, ՄԱԶԾ նյույորքյան գրասենյակի ներկայացուցիչ Մանալ Ֆուանին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նախարար-խորհրդական Անդրեյ Իվանովը, դեսպանության աշխատակից Եվգենի Պանտելեևը, ծրագրի պատասխանատուներ: Այգին տրվել է համայնքի 4 շահառուի: Մինչ ծառատունկի կազմակերպումը այն նախապես ցանկապատվել է, կատարվել են հողի նախապատրաստման աշխատանքներ: Ծառատունկին տնկվեցին ընկուզենու, հոնի, տխլենու ծառատեսակներ: Տեղեկացնենք, որ ընթացքի մեջ են  Դիտավանում 7 հա նույնանման այգու հիմնման աշխատանքները: Նոր այգիներ կհիմնվեն նաև Ոսկեվանում /6 հա/ և Բագրատաշենում /15 հա/: Բաղանիսից հետո հյուրերը եղան ծրագրի շրջանակներում Սարիգյուղում ստեղծված միջհամայնքային գյուղտեխնիկայի հավաքակայանում, որը համալրվել է նոր տեխնիկայով՝ թրթուրավոր տրակտորով և հացահատիկահավաք կոմբայնով: Հավաքակայանը կսպասարկի ոչ միայն Սարիգյուղի, այլև Ներքին Ծաղկավանի և հարակից գյուղերի հողօգտագործողներին: Նմանատիպ հավաքակայան է ստեղծվել նաև Բերդի տարածաշրջանի Տավուշ համայնքում, որը նույնպես կսպասարկի հարակից համայնքներին: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղեկացմամբ՝ նոր տեխնիկայի օգտագործումը կնպաստի հողերի առավել արդյունավետ օգտագործմանը, հատկապես հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների և համախառն բերքի ավելացմանը, իսկ իրականացվող աշխատանքների արդյունքում կբացվի մոտ 65 նոր աշխատատեղ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03