Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթեց Ոսկեվանի թիմը

14.11.2017

  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության 2017-2018թ.թ. համագործակցության ծրագրի շրջանակներում քաղաքացիական պաշտպանության վարչության ՀՀ Տավուշի մարզի 10 սահմանամերձ համայնքներում տեղակայված ՔՊ ստորաբաժանումների անձնակազմերի հետ 2017թ. հուլիսի 10-ից սեպտեմբերի 15-ը իրականացված առաջին օգնության դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները գործնականում օգտագործելու նպատակով անցած շաբաթ օրը Ազատամուտ համայնքում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից անցկացվեցին առաջին օգնության մրցումներ։ Միջոցառմանը հրավիրված էին Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Մրցումների արդյունքում հաղթող ճանաչվեց Ոսկեվանի թիմը և պարգևատրվեց գավաթով և միկրոալիքային վառարանով։ Պարգևներից անմասն չմնացին նաև ակտիվ մասնակիցներն ու մյուս թիմերը. նրանք նույնպես պարգևատրվեցին տարբեր նվերներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57