Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար՝ ,,Յոդի հագեցվածության հիմնախնդիրները Հայաստանում,, թեմայով

13.11.2017

 Առողջապահության ազգային ինստիտուտի օստիոպորոզի կենտրոնի նախաձեռնությամբ և Ջինիշյան հիմնադրամի ֆինանսավորմամբ այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում անցկացվեց սեմինար ,,Յոդի հագեցվածության հիմնախնդիրները Հայաստանում,, թեմայով: Մասնակցում էին էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբույժ- գինեկոլոգներ, վիճակագիրներ: Թեման ներկայացրին հանրային առողջապահության մասնագետներ Սիսակ Բաղդասարյանը, Մուշեղ Քեֆոյանը, Նարինե Գալստյանը և Աննա Ղուբաթյանը: Սեմինարավարները նշեցին, որ յոդի անբավարարության հետևանքով առաջացող առողջական խանգարումները հանրային առողջության առաջնային խնդիրներից են, այդ պատճառով էլ 2016-2017թ.թ. յոդի հագեցվածության հետազոտություններ են կատարվել հանրապետության մակարդակով, իսկ հանդիպման նպատակը այդ հետազոտությունների արդյունքները ներկայացնելն է: ,,Հետազոտությունները ցույց են տվել, որ յոդի անբավարարություն չկա Հայաստանում,-ասաց հանրային առողջապահության մասնագետ Սիսակ Բաղդասարյանը:- Համապատասխան ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստանում յոդի հագեցվածության մակարդակը համապատասխանում է նորմային: Մարդիկ ստանում են բավարար քանակությամբ յոդ յոդացված կերակրի աղի միջոցով,,: Սեմինարի ընթացքում հանրային առողջապահության մասնագետները պատասխանեցին նաև ներկաներին հետաքրքրող հարցերին:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18