Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը

10.11.2017

Նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր գտնվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանի ուղեկցությամբ մարդու իրավունքների պաշտպանը այցելեց սահմանամերձ Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ գյուղեր: Սրանք այն բնակավայրերից են, որոնք գտնվում են ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության թիրախում: Այցի հիմնական նպատակներից էր փաստահավաք աշխատանքների իրականացումը, քանի որ ինչպես հայտնեց պաշտպանը, առաջիկայում հրապարկվելիք արտահերթ զեկույցում ներկայացվելու է նաև Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչությանը պատճառած վնասը, որն արդեն հաշվարկվել է Տավուշի մարզպետարանում: Պաշտպանը նաև հանդիպումներ ունեցավ բնակչության հետ, որոնց ընթացքում նա ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը և ծավալած գործունեությունը: Նա պարզաբանումներ տվեց գյուղացիներին հուզող բազմաթիվ հարցերի, որոշ խնդիրների կապակցությամբ խոստացավ կատարել ուսումնասիրություններ և պատասխանել:

Լուսանկարները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05