Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ կատարվող բարեփոխումները

09.11.2017

Նոյեմբերի 8-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի և Բարեկամավան բնակավայրերում տեղի ունեցավ ծառատունկ՝ նախատեսված ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնած ծառատունկի ծրագրի  շրջանակներում: Նշված համայնքներում ճանապարհի եզրով կատարված ծառատունկին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, համայնքապետարանի, սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի աշխատակազմերի ներկայացուցիչները:
Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնում անցկացրեց խորհրդակցութուն: Ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը և Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի կողմից տնային այցելությունների և սոցիալական դեպքի վարման վերաբերյալ մեթոդական ցուցումներ տրվեցին: Ներկայացվեցին նաև միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը, համագործակցության ձևաչափերը, համագործակցող կողմերի միջև փոխանակվող տեղեկությունների ծավալը, ինչպես նաև խնդրահարույց դեպքերի և ազգային մակարդակում տարածաշրջանային ֆորումների կազմակերպմանն առնչվող այլ հարցեր: Հարցի առնչությամբ առաջարկներով հանդես եկավ նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին ընթացքում գտնվող սոցիալական դեպքեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57