Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն՝ ,,Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում,, ծրագրի շրջանակներում

07.11.2017

Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող ,,Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում,, ծրագրի շրջանակներում: Նման կենտրոններ   բացվելու են բոլոր 10 մարզերում, իջևանյանն առաջինն է, այն տեղակայված է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարածքում, ինչը կնպաստի իրականացնելու կենտրոնի հիմնական գործառույթը, այն է՝ տեղի երիտասարդների ներգրավման միջոցով կրթել տեղական համայնքներին և հնարավորություն տալ նրանց մասնակցել գյուղական զբոսաշրջության զարգացմանը:
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության մշակութային կցորդ Եվգենի Պանտելեևը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մասնավորապես նշեց, որ զբոսաշրջության զարգացումը ՀՀ կառավարության առաջնայնություններից է: Տուրիզմը Տավուշում ավանդական ուղղություն է կամ կարելի է ասել, որ Տավուշը տուրիզմի համար ամենաբարենպաստ միջավայր ունեցող մարզերից է, բայց պետք է ունենանք նորարարական մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ, նոր մարդիկ, նոր ոգևորություն, ինչը բնականաբար կարող է ձևավորվել բուհական, երիտասարդական միջավայրում: Այս առումով կենտրոնի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համագործակցությունը հեռանկարային է:
ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից շնորհավորեց կենտրոնի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացմանն աջակցող բոլոր կազմակերպություններին: Նա հույս հայտնեց, որ կենտրոնը կդառնա այն հիմնական կառույցներից մեկը, որի նորարարական գաղափարները կդրսևորվեն և համայնքային և մարզային մակարդակում իրականացվող ծրագրերում՝ նպաստելով գյուղական տուրզիմի զարգացմանը:
Միջոցառման  ավարտին տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:35:50