Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համատեղ խորհրդակցություն մրցակցության ոլորտի խնդիրների վերաբերյալ

03.11.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ համատեղ խորհրդակցություն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողվի /ՏՄՊՊՀ/ հետ, որը վարում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Մասնակցում էին հանձնաժողովի և մարզպետարանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզում գործող տնտեսվարող սուբյեկտներ: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին նման նախաձեռնությամբ հանդես գալու և մարզ այցելելու համար: Տավուշի մարզում գործում են 1500 տնտեսվարող սուբյեկտներ, ՀՀ կառավարության կողմից սահմանամերձ համայնքներին հարկային արտոնությունների սահմանումը խթան է հանդիսացել, որպեսզի նոր տնտեսվարողներ մուտք գործեն մարզ: Մարզպետի խոսքով, քանի որ հանձնաժողովը մարզային կառույց չունի, նման այցերը կարող են նպաստել ոլորտի հետ առնչվող խնդիրներն առավել օպերատիվ վեր հանելուն և լուծելուն: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ այցի հիմնական նպատակն է պարզել, տեսնել, թե Տավուշի մարզում մրցակցության ոլորտի հետ առնչվող ինչպիսի խնդիրներ կան: Եթե կլինեն խնդիրներ, որոնք հանձնաժողովի գործունեության իրավասության սահմանում են, ապա իրենք անպայման լուծում կտան, իսկ այն խնդիրները, որոնք չեն առնչվի հանձնաժողովի գործառույթների հետ, ապա Արտակ Շաբոյանը հավաստիացրեց, որ դրանք կփոխանցվեն գործընկեր պետական մարմիններին, որոնց կարգավորման ոլորտում են նշված խնդիրները:
Այնուհետև մասնակիցներին ներկայացվեցին ՏՄՊՊՀ գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տեղեկատվություն՝ մրցակցության ոլորտում գրանցած հիմնական հաջողությունների մասին:
Խորհրդակցության ընթացքում ներկա տնտեսվարողները ներկայացրին իրենց մտահոգող խնդիրները: Մասնավորապես ,,Դիլիջան,, հանքային ջրի գործարանի տնօրեն Վլադիմիր Դանիելյանը բարձրացրեց նույն քաղաքում արտադրվող ,,Դիլիջան Ֆրոլովա,, հանքային ջրի կողմից իրենց արտադրանքի պիտակները կրկնօրինակելու մասին հարցը: Հանձնաժողովի ներկայացուցիչները տեղեկացրին, որ եթե ,,Դիլիջան,, ջրի պիտակը գրանցված է մտավոր սեփականության գործակալությունում, ապա ՏՄՊՊՀ-ն համապատասխան ընթացք և լուծում կտա խնդրին: Իջևանի գինու, կոնյակի գործարանի տնօրեն Ատոմ Եգորյանը բարձրացրեց ալկոհոլ պարունակող, կոնյակին նմանակող, բավականին մատչելի գներով վաճառվող խմիչքների շուկայում տարածում գտնելու խնդիրը: Ի պատասխան ՏՄՊՊՀ ներկայացուցիչները հավաստեցին, որ ակտուալ խնդիր է, և հանձնաժողվն իր աշխատանքի ընթացքում ուշադիր է լինում բարձրացված հարցին: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մանրածախ առևտրի ոլորտում հաճախակի արձանագրվող խախտումներին, առկա խնդիրներին և տրվեցին պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27