Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շախմատի հուշամրցաշար Աչաջրում
02.11.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14149_s.jpg)
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Աչաջրի մշակույթի տանը տեղի է ունեցել Արմիկ Աղբալյանին նվիրված շախմատի հուշամրցաշար, որի անցկացումը նախաձեռնել էր Արմիկ Աղբալյանի թոռը՝ լրագրող Գագիկ Աղբալյանը: Առաջնությանը մասնակցել են Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի և Աչաջուր համայնքի պատանի շախմատիստներ: Մրցաշարը միաժամանակ համարվում էր 1-ին կարգայինների մրցաշար, այսինքն համապատասխան միավորներ հավաքելու դեպքում մասնակցին հնարավորություն էր տրվում նաև կարգ ստանալու: Խաղն ընթացել է հետաքրքիր ու լարված պայքարում: Արդյունքում իրենց հաշվին հաջողություններ են գրանցել և համապատասխան կարգեր ստացել Իջևանը ներկայացնող շախմատիստներ Արայիկ Թիրաբյանը և Մելսիկ Կարապետյանը /2-րդ կարգ/ և Բերդի ներկայացուցիչ Գալուստ Գալստյանը /1-ին կարգ/: Մրցանակային տեղեր գրաված շախմատիստները պարգևատրվել են նվերներով: