Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Իգնատ Մամյանի ծննդյան 70-ամյակը

01.11.2017

  Լրացավ բանաստեղծ, արձակագիր ու հրապարկախոս Իգնատ Մամյանի ծննդյան 70-ամյակը: Գրող, ով գրական աշխարհի ու գրքասեր հասարակայնության ուշադրությունը գրավեց դեռևս 20-րդ դարի 70-ականների վերջերից՝ հայրենի եզերքին ու բնաշխարհին նվիրված իր ակնարկներով, որոնցում պատկերվում էր ոչ միայն ծննդավայրի չքնաղ բնությունը, այլև ներկայացվում էին այդ հող ու ջրին կենդանություն ու շունչ տվող մարդիկ: 1978 թվականին լույս տեսած ,,Հանդի հաց,, ժողովածուին հաջորդած ժողովածուներում արդեն Մամյանը ընթերցողին է ներկայանում որպես քնարական ու քաղաքացիական խառնվածքի բանաստեղծ:
  Ճանաչված գրողի ծննդյան 70-ամյակին էր նվիրված Տավուշի մարզպետարանի աջակցությամբ օրերս հայրենի Նոյեմբերյանի քաղաքային գրադարանում կազմակերպված միջոցառումը, որին ներկա էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Մամյանի այրին` Արմենուհի Ծատուրյանը, Սասուն եւ Դավիթ որդիները` իրենց ընտանիքներով, գրչակից ընկերներ ու մտավորականներ: Միջոցառումը բացեց Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնա Զուրաբյանը: Սիրված գրողի մասին հուշերով միջոցառման մասնակիցների հետ կիսվեցին Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը, գրող, աշխարհագրագետ Ռուսլան Մալինյանը, Մամյանի որդին՝ Սասուն Մամյանը: Պապի 70-ամյա հոբելյանի առթիվ ասմունքով հանդես եկավ կրտսեր Իգնատ Մամյանը: Ցուցադրվեց նաև Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի գեղարվեստական մասի ղեկավար Գագիկ Մելքոնյանի պատրաստած ֆիլմը, որտեղ ներկայացված էին հատվածներ Իգնատ Մամյանի կյանքից, ելույթներից, նրա հեղինակած «Մանկության սարերի կանչը» տեսաֆիլմից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57