Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը
31.10.2017
Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին նրանք շրջեցին մարզի մի շարք համայնքներով: Հիմնական կանգառները նախատեսված էին մարզի այն համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում ՄԱԶԾ ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի կողմից: Ծրագիրը ՀՀ Կառավարության աջակցությամբ և գործընկերությամբ մեկնարկել է 2015 թվականին, տևելու է 5 տարի: Ընդհանուր 5 մլն դոլար ֆինանսավորմամբ մարզի 45 համայնքներում իրականացվելու են եկամուտ ակնկալող ծրագրեր և զարգացվելու են համայնքնային ենթակառուցվածքներ՝ ներմուծելով որոշակի նորարարություններ: Աշխատանքային խումբը նախ եղավ Իջևանի նորաստեղծ տուրիզմի կենտրոնում, որը հիմնադրվել է ,,Ինտեգրված աջակցություն գյուղական տուրիզմի զարգացմանը,, ծրագրի շրջանակներում: Ապա նախարարը ծանոթացավ աշխատանքների ընթացքին և հանդիպումներ ունեցավ բնակչության հետ նաև Դիտավան, Սարիգյուղ, Այգեհովիտ համայնքներում: Այցի ընթացքի և ՄԱԶԾ ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կներկայացնենք հաջորդիվ: