Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվեց ,,Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար,, ծրագրի ավարտը

31.10.2017

  Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ,,Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար,, ծրագրի ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառում: Ծրագիրն իրականացրել է ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպությունը գործընկեր ,,Օրրան,, բարեգործական կազմակերպության հետ համատեղ:  Ֆինանսավորումը կատարել են Ավստրիայի զարգացման հիմնադրամը և Ավստրիայի ,,Միջմշակութային կենտրոնը,,: Ծրագրում ընդգրկվել են Վրաստանը և Հայաստանը, մասնավորապես Երևան քաղաքը և Լոռու ու Տավուշի մարզերը: Ծրագրի շրջանակներում 12-18 տարեկան երեխաներն անցել են մեդիագիտության և առաջնորդության ու շահերի պաշտպանության դասընթացներ, մասնակցել համայնքային տարբեր նախաձեռնությունների ու միջոցառումների՝ ֆլեշմոբերի, քարոզարշավների, ֆոտոցուցահանդեսների, ֆիլմերի դիտումների:
  ,,Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար,, ծրագրի փակմանը նվիրված միջոցառումը բացեց ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը՝ խոսքը փոխանցելով ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանին: Մարզպետ Հովիկ Աբովյանի անունից շնորհավորելով ծրագրի ավարտի կապակցությամբ՝ Լևոն Սարգսյանը ողջույնի իր խոսքում այնուհետև անդրադարձավ ծրագրի կարևորությանը, նշելով, որ այն մեծ հնարավորություններ տվեց երեխաներին՝ նրանց մեջ զարգացնելու ինքնուրույն գործելու, սեփական շահերը պաշտպանելու կարողությունները: Նա նաև շնորհակալություն հայտնեց հասարակական կազմակերպություններին, պետական, միջազգային ու համայնքային կառույցներին՝ ծրագրի իրականացմանն աջակցելու ու այն հաջողությամբ ավարտին հասցնելու համար: Ողջույնի ու շնորհավորանքի խոսք ասաց նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Այնուհետև ելույթներով հանդես եկան ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Տավուշի մարզի չորս կենտրոնների՝ Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Բերդի և ,,Օրրան,, ՀԿ-ի երեխաները՝ ներկայացնելով իրենց հաջողված պատմությունները: Միջոցառումը եզրափակվեց ,,Իմ մասին,, ծրագրի շրջանակներում Նոյեմբերյանի մեդիա խմբի երեխաների պատրաստած անիմացիոն ֆիլմերի ցուցադրությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:04:35