Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության նախագիծը

31.10.2017

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետին կից երիտասարդական խորհրդի ընդլայնված նիստը, որին բացի խորհրդի անդամներից մասնակցում էին նաև երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի պատասխանատուներ: Նիստին ներկա էր ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը: Քննարկվեց 2018-2022թ.թ. երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության և միջոցառումների ծրագիրը, որի նախնական տարբերակը ներկայացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության քաղաքականության վարչության ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արմենուհի Պետրոսյանը: Ներկայացնելով նախագիծը՝ Արմենուհի Պետրոսյանը նշեց, որ այն մշակվել է այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից՝ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ: Նա ներկայացրեց նաև ռազմավարության նպատակները, սահմանված հիմնական գերակայությունները: Քննարկման ընթացքում նիստի մասնակիցները հանդես եկան ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկներով, որոնք կքննարկվեն աշխատանքային խմբի կողմից՝ ռազմավարության վերջնական տարբերակում ընդգրկելու նպատակով:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57