Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անվճար խորհրդատվություն Իջևանի ԲԿ-ում
27.10.2017
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, բարեգործական ակցիայով Տավուշի մարզում էին Երևան քաղաքի ,,Քանաքեռ-Զեյթուն,, բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետները՝ անոթային վիրաբույժ, ռևմատոլոգ, օրթոպեդ, ակնաբույժ, էնդոկրինոլոգ, անոթաբան, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ, գինեկոլոգ, մաշկաբան, մանկական նյարդաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, ուրոլոգ, ալերգոլոգ, արյունաբան, երիկամաբան և աղեստամոքսաբան: ,,Իջևանի ԲԿ,, ՓԲԸ-ի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանի տեղեկացմամբ, օրվա ընթացքում Իջևանի բժշկական կենտրոնում ,,Քանաքեռ-Զեյթունի,, մասնագետների կողմից անվճար խորհրդատվություն է ստացել ընդհանուր թվով 114 քաղաքացի: 31 քաղաքացի ստացել է վնասվածքաբանի, 25-ը՝ նյարդաբանի, 20-ը՝ ակնաբույժի, 17-ը՝ էնդոկրինոլոգի, 14-ը՝ վիրաբույժի, 6-ը՝ թերապևտի և մեկ քաղաքացի էլ աղեստամոքսաբանի խորհրդատվություն: