Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական քննարկում
26.10.2017
Այսօր Տավուշի մարզպետարանում հերթական քննարկման էին հրավիրվել մարզի համայնքների անասնաբույժներն ու հակահամաճարակաբանները: Մասնակցում էին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Նորիկ Բարսեղյանը, փոխտնօրեն Սաշիկ Մանուչարյանը, ծառայության Տավուշի մարզային կենտրոնի տնօրեն Սերոժ Քամալյանը: Քննարկվեցին պետպատվերի շրջանակներում մարզի անասնաբույժների կողմից իրականացվող անասնաբուժական միջոցառումներն ու առկա անասնագլխաքանակի հարցերը: Ընդհանուր գծերով ներկայացվեցին և քննարկվեցին 2018 թվականին անասնաբուժական ծառայության շրջանակներում նախատեսվող փոփոխությունները, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման հետ կապված խնդիրները, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր: