Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել են համապետական 3-րդ շաբաթօրյակի արդյունքները
24.10.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14070_s.jpg)
ՀՀ Տավուշի մարզպետարանում արդեն ամփոփվել են <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 21-ին անցկացված համապետական 3-րդ շաբաթօրյակի վերջնական արդյունքները: Շաբաթօրյակի աշխատանքներին մարզում մասնակցել են 11000 մարդ, օգտագործվել է 110 միավոր տեխնիկա և 5000 միավոր գործիք: Համայնքների սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով շաբաթօրյակին մասնակցել են պետական և մասնավոր կառույցների, հանրակրթական ուսումնական,առողջապահական և այլ հաստատությունների շուրջ 310 կոլեկտիվ: Օրվա ընթացքում Տավուշի մարզում փակվել է 5 աղբավայր: