Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեխաները վերադարձան հանրակրթություն
24.10.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/14071_s.jpg)
Հանրակրթական դպրոցների, ոստիկանության անչափահասների բաժինների, համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձաժողովների ու երեխաների իրավունքների պաշտպանություն իրականացնող այլ շահագրգիռ կառույցների հետ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի սերտ համագործակցության արդյունքում այսօր հանրակրթությունից դուրս մնացած վեց երեխա վերադարձել է դպրոց: Անչափահասները Ենոքավան, Աչաջուր, Դեբեդավան համայնքների չորս ընտանիքից են: Նոր ուսումնական տարում երեխաների դպրոց չհաճախելու մասին ահազանգը հնչեցրել են ոստիկանության անչափահասների Իջևանի բաժինը և քաղաքացիները: Կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ երեխաների դպրոց չհաճախելու հիմնական պատճառը սոցիալական է, այն է՝ նրանք չունեն հագուստ և գրենական պիտույքներ: Արագ արձագանքման արդյունքում անհատ ձեռներեցների և քաղաքացիների բարի կամքի դրսևորման շնորհիվ Տավուշի մարզպետարանում հավաքագրվել է կրթությունից դուրս մնացած երեխաների տարիքին համապատասխան հագուստ, կոշկեղեն, գրենական պիտույքներ և այլ պարագաներ, անհրաժեշտ տնտեսական և կենցաղային պարագաներ է տրամադրել <<Վորլդ Վիժն Հայաստան>> միջազգային բարեգործական կազմակերպության իջևանյան գրասենյակը: Իսկ Տավուշի մարզպետի կողմից այդ երեխաների ծնողներին ցուցաբերվել է դրամական աջակցություն: