Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շաբաթօրյակի նախնական արդյունքները
23.10.2017
ՀՀ Տավուշի մարզպետարանը, մարզի բոլոր համայնքների աշխատակազմերը, մարզային և համայնքային ենթակայության տարբեր կազմակերպություններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, թվով 310 կոլեկտիվ, ինչպես նաև մասնավոր ընկերություններն ու մարզի անհատ բնակիչները, ընդհանուր թվով 11000 մարդ, հոկտեմբերի 21-ին մասնակցել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական 3-րդ շաբաթօրյակին: Օրվա ընթացքում աշխատանքները կազմակերպելու համար Տավուշի մարզում օգտագործվել է 110 միավոր տեխնիկա և 5000 միավոր գործիք: <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական շաբաթօրյակի ընթացքում սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել ինչպես հանրապետական, մարզային և համայնքային ճանապարհահատվածներին հարող տարածքներում, այնպես էլ քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում, պատմա-մշակութային ու հանրային կարևորություն ունեցող այլ վայրերում: