Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական 3-րդ շաբաթօրյակի ընթացքը Դիլիջան քաղաքում

21.10.2017

Դիլիջան քաղաքում ընթացքի մեջ է <<Մաքուր Հայասատն>> ծրագրով իրականացվող երրորդ համապետական շաբաթօրյակը: Շաբաթօրյակի կապակցությամբ քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունները համայնքապետարանից ստացել են համապատասխան հանձնարարություններ, մաքրման ենթակա տարածքների սխեմաներ, տրամադրվել են սանմաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ:
Միայն համայնքապետարանը տրամադրել է 12 միավոր տեխնիկա: Տեխնիկական աջակցություն են ցուցաբերել նաև <<Դրուժբաշին >> և <<Էռբա>> ընկերությունները, աշխատանքներին մասնակցում է նաև <<Հաղարծինշին>> ընկերությունը:
Աշխատանքները շարունակվում են, <<Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում >> ՀՈԱԿ-ի կողմից կանոնավոր կերպով կատարվում է աղբի տեղափոխում:
Շաբաթօրյակին նախորդող օրերին սանմաքրման աշխատանքներին զուգահեռ ընթանում էին ճանապարհների վերանորոգման աշխատանքներ Հաղարծին բնակավայրում: <<Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում>> ՀՈԱԿ-ի կողմից կատարվել են շուրջ 1000 մետր հողահարթեցման աշխատանքներ: Այդ աշխատանքների իրականացման, ինչպես նաև հողի տեղափոխման համար կենտրոնացվել են 5 միավոր մեքենա- մեխանիզմներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03